
Հետահայաց վերլուծելով ԱԺ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը` այլ եզրահանգում հնարավոր չէ: Բոլոր փաստերը դա են ապացուցում:
Ահավասիկ, ՀՀԿ-ի ողջ քարոզարշավը, որն իր ուսերին կրեց հանրապետության նախագահը, դրա վառ ապացույցն է: Նախ, միայն այն, որ ինքը չվստահեց կուսակիցներից ոչ ոքի, եւ վերջիններս հրապարակային ելույթներով հանդես չեկան, արդեն խոսում է այն մասին, որ այստեղ, մեղմ ասած, «արշալույսները խաղաղ չեն»:
Արժե նաեւ խոստովանել, որ բոլոր` անխտիր բոլոր հեռուստաընկերություններով Հանրապետականի, իմա` ՀՀ նախագահի վարած քարոզարշավի լուսաբանման որակը հեռու էր բավարար լինելուց, իսկ այդ հանդիպումներին մասնակիցների տարիքային ցենզը ոչ թե քարոզչական հանդիպման տպավորություն էր թողնում, այլ այն կարելի է որակել որպես «մեծական ընթերցումներ մանկապատանեկան տարիքի զանգվածի համար»: Ավելին, երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծայրահեղ ծանր վիճակն ու համատարած արտագաղթի տրամադրությունները որեւէՙ քիչ թե շատ նորմալ երկրում այլ արդյունքներ կամրագրեին:
Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Երկիր»


















































