
Նա խորհուրդ տվեց չհարցնել, թե ինչու ընդդդիմությունը 7% ձայն հավաքեց. «Քանի որ չգիտենք, թե քանի մարդ է իրականում մասնակցել ընտրություններին, չենք կարող ասել՝ ով քանի տոկոս է հավաքել»:
Արմեն Բադալյանի համոզմամբ՝ ԲՀԿ-ն ընտրազանգվածի խնդիրներ ունի. «Նրան ձայն են տվել նյութական շահագրգռվածություն ունեցողները, նրանք, ովքեր ԲՀԿ-ին ընկալեցին որպես այլընտրանքային ուժ, Գագիկ Ծառուկյանի կերպարի հետեւից գնացողները, որովհետեւ ի վերջո Գագիկ Ծառուկյանը Արթուր Բաղդասարյան չէ: Եթե կոալիցիա կազմեց, ԲՀԿ-ից միանշանակ կհեռանա այն ընտրազանգվածը, որը ԲՀԿ-ին ընկալել է ՀՀԿ-ին որպես այլընտրանքային ուժ: Գագիկ Ծառուկյանի հետեւից գնացող ըմբոստ ընտրազանգվածն էլ կհեռանա, երբ իմանա, որ նա Արթուր Բաղդասարյանից չի տարբերվում: Կոալիցիայի դեպքում միանշանակ ՀՀԿ-ն շահելու է, ԲՀԿ-ն տուժելու է»:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին՝ ԲՀԿ-ն կմտնի կոալիցիայի մեջ, թե չէ՝ ըստ փորձագետի, կապ չունի արդեն, ընտրակեղծիքների բուրգը նորից աշխատելու է ՀՀԿ-ի համար, ուղղակի եթե մտնի կոալիցիա՝ դա ավելի գեղեցիկ է ներկայացվելու. «Եթե ԲՀԿ-ն չի մտնում կոալիցիայի մեջ, մեխանիկորեն դառնում է ընդդիմություն, բայց եթե մնում է նույն որակով, ապա ժամանակի ընթացքում ինքը, որպես կառույց թուլանալու է, վարչական ռեսուրսներից չի օգտվելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































