
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ համոզմունք հայտնեց, որ այդ 7 մանդատը, միեւնույն է, ոչինչ չի կարողանալու փոխել: Գուրգեն Եղիազարյանի խոսքերով` «Ես էլ համոզված եմ, որ շատ բան կփոխի»:
Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր քննարկելու է ՀԱԿ-ից դուրս գալու հարցը: Գուրգեն Եղիազարյանը «բարի ճանապարհ» մաղթեց նրան. «Եվ ափսոսանք եմ հայտնում, որ Հովհաննես Հովհաննիսյանը, որն իմ ընկերներից է, կարող է ՀԱԿ-ից դուրս գալ: Միայն կարող եմ ափսոսալ»:
Մեր հարցին՝ ինչի՞ են հիմա Ձեր կարծիքով ՀԱԿ-ից այսպես համատարած դուրս գալիս, ի՞նչը հիասթափեցրեց, նա պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, որ հիասթափվել են: Բնական է, մի հզոր պետական մեքենա է մեր դիմաց կանգնած` հզորագույն: Ընդդիմություն լինելն էլ հեշտ բան չի»: Մենք ճշտեցինք` այսինքն` ՀԱԿ-ից դուրս եկողները հիմա աշխատում են պետական մեքենայի համա՞ր` նա պատասխանեց. «Պետական մեքենան իր տակ շատ բան է ճզմում, բնականաբար: Կարող է հոգնացնի, կարող է ահաբեկի, կարող է այլ ճանապարհներ ցույց տա»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































