Մայիսի 18-ին ժամը 12-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի վեցերորդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Ուրիխանյանը:
Նրանց հարցեր կարող եք ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: