
Կոմկուսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում է. «Մայիսի 31-ին կայանալիք ԱԺ առաջին նիստում ժողովուրդը կտեսնի նույն մարդկանց, պաշտոնյաներին, որոնց կավելանան արդեն նախկինում երկիրը շողուլից գցածները, 22 տարի ժողովրդին այս վիճակին հասցնողները: Դա ազգային ժողով չէ, այլ ազգակցական ժողով»:
Ռ. Թովմասյանը վստահեցրեց, որ իրենք միշտ եղել ենք արմատական ընդդիմություն և շարունակելու են այդպիսին լինել, ոչ թե մյուսների պես հովարային ընդդիմություն: Պարոն Թովմասյանն ասաց, որ «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը պարտված կուսակցություններ են, քանի որ «նրանց մի կերպ քաշեցին ու գցեցին խորհրդարան»:
Կոմկուսը հայտարարում է, որ չի ընդունում ընտրության արդյունքները, սակայն Սահմանադրական դատարան չեն դիմելու, քանի որ համոզված են, որ դատարանը, միևնույն է, հաստատելու է ընտրության արդյունքները:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































