«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այսօր մեր կայքում հրապարակված իջեւանցի գրող, լրագրող Ռուբեն Սիմոնյանի հարցազրույցին, որտեղ նա ներկայացնելով Իջեւանի տեղական հեռուստաընկերությանն առնչվող խնդրին՝ նշել էր. «Հարցս ուղղում եմ ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանին, այն ժամանակ Դուք ոտնահարեցիք իմ պես վաստակավոր մարդու իրավունքները, հիմա ո՞ւր եք նայում: Հավատամ, որ փոխվենք, եթե քեզ եմ նայում՝ հեռուստատեսության ասպարեզում ոչինչ չի փոխվելու, ես ձեզ հավատելու բան չունեմ, դուք բոլորիս հավատը ոտնահարում եք», Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն ասաց. «Այս մարդու մասին միակ բանը, որ կարող եմ ասել՝ այն է, որ դաստիարակության բացեր ունի»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: