Մայիսի 18-ի առավոտյան «ԱրմենՏել» բջջային ցանցում տեղի ունեցած վթարի վերաբերյալ ընկերությունը տեղեկացնում է, որ կատարվող վերականգնողական աշխատանքների արդյունքում բաժանորդների մի մասի կապը վերականգնվել է: Սակայն այդ ընթացքում ի հայտ են եկել լրացուցիչ խնդիրներ, որոնց լուծումը կպահանջի որոշակի ժամանակ: Ընկերությունը շարունակում է կապի վերականգնման աշխատանքներ: Խնդիրների վերջնական լուծման վերաբերյալ կտարածվի հաղորդագրություն: Ընկերությունը պատճառած անհարմարությունների համար հատուցում կտրամադրի բաժանորդներին, որոնք վթարի պատճառով զրկված էին զանգեր կատարելու հնարավորությունից:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: