
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին հայտարարեց, որ միանգամայն ճիշտ ու արդարացված է համարում երկու հայ երիտասարդների ընդվզումը (այսինքն DIY ակումբի հրկիզումը) մեր երկրում այլասերության որջ ստեղծած եւ հասարակությունն իր բարոյական արժեքներից հեռացնելու նպատակ ունեցող համասեռամոլների դեմ:
Հիմա ինչ, եթե վաղը մեկը էդ Կարեն Հակոբյանին մի հատ ապտակի էն բանի համար, որ մեզ ֆաշիստական ազգ ու հասարակություն է անվանում, պետք է հայտարարեն, որ միասեռականի է՞ ապտակել:
Ինչ վերաբերում է Ազգային ժողովի փոխնախագահի և իշխող կուսակցության` ՀՀԿ-ի խոսնակի մակարդակով արված հայտարարությանը, որն ըստ էության միասեռականների նկատմամբ անհանդուրժողականության և նրանց նկատմամբ հանցագործությունների կատարումն արդարացնող կոչ է, կարծում եմ, պետք է համապատասխան գնահատականի արժանանա ոչ միայն քաղաքացիական հասարակության, այլ նաև ՀՀԿ-ի և այլ քաղաքական ուժերի, ինչպես նաև ՀՀ անվտանգության խորհրդի կողմից:
Կարդացեք նաև
Վերջում հիշեցնեմ, որ անհանդուրժողականությունն է ծնում անհանդուրժողականություն, ատելությունն է ծնում ատելություն: Ակտիվացած միասեռականներ, պետք չէ ատել մեր ազգն ու հասարակությունը և սիրել ու գովերգել, օրինակ, թուրքական հասարակությանը: Ազգայնականներ, պետք չէ նման անհանդուրժողականություն ցուցաբերել միասեռականների նկատմամբ: Վերջ ի վերջո, ձեր մեջ էլ այդպիսիները քիչ չեն, հավանաբար:
Կարեն Մեժլումյան
փաստաբան


















































