Քիչ առաջ հայ թենիսիստուհի Անի Ամիրաղյանը Ստամբուլում ընթացող կանանց միջազգային մրցաշարում նոր հաղթանակ տարավ:
Հայաստանի թիվ 1 ռակետը կիսաեզրափակչում վստահ առավելության հասավ Գերմանիայի ներկայացուցիչ Ժասմին Շնեյդերի նկատմամբ` 6:4, 6:1, եւ հիմա սպասում է վճռորոշ մեկնարկում իր գլխավոր մրցակցին: Իսկ այդ իրավունքի համար այս պահին պայքարում են հոլանդացի Լեմոյնը եւ մեծբրիտանացի Քարրերասը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: