Բեյսբոլիստ Մեթ Քեմփի ընկերուհին՝ Ռիհանան, ամենայն հավանականությամբ, նոր սիրավեպ է սկսել: Բարբադոսցի երգչուհուն բռնացրել են Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկում՝ տեղի բասկետբոլային թիմերից մեկի խաղացող Ջեյ Ար Սմիթի հետ համբուրվելիս: Ընդ որում, Ռիհանան նստած է եղել նրա ծնկներին: Նորահայտ զույգն ամբողջ գիշերն անցկացրել է ակումբում:
Սմիթը NBA-ի ամենասկանդալային բասկետբոլիստներից է: Երկու ամիս առաջ նա տուգանվել էր $ 25 հազար՝ «Twitter»-ում միայն սթրինգով իր լուսանկարը տեղադրելու համար: Կարծիք կա, որ հենց դա էլ դուր է եկել Ռիհանային, որն ինքն էլ սիրում է ժամանակ առ ժամանակ մերկանալով զարմացնել հասարակությանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: