Երեւանի «Միկայի» նախկին խաղացող Նարեկ Բեգլարյանը տեղափոխվելով Սլովակիայի «Տատրան» ակումբ՝ այդ թիմի կազմում ընդամենը 2-3 խաղ է անցկացրել; Նարեկի խոսքերով՝ դեռեւս լուծված չէ իր աշխատանքային վիզայի հարցը, ինչի պատճառով նա չէր կարողանում մասնակցել հանդիպումներին:
Արդեն ավարտվել է Սլովակիայի բարձրագույն խմբի այս տարվա առաջնությունը, «Տատրանը» զբաղեցրելէ 10-րդ հորիզոնականը, թիմը հաջորդ մրցաշրջանում եւս հանդես կգա բարձրագույն խմբում: Այդ ակումբի հետ Նարեկի պայմանագիրն ավարտվելուէ հունիսին:
– Այս շաբաթվա վերջին գալու եմ Հայաստան, հետո կորոշվի՝ «Տատրանի» հետ պայմանագիրը երկարաձգվելո՞ւ է, թե՞ ոչ,- «Առավոտի» թղթակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնեց ֆուտբոլիստը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: