Երեկ՝ մայիսի 20-ին ավարտվեց Մոսկվայում ընթացող 2012թ. Եվրոպայի սամբոյի տղամարդկանց և կանանց առաջնությունը: Մեր մարզիկներից ևս երեքը արժանացան մեդալների: Բրոնզե մեդալ նվաճեցին Վաչիկ Վարդանյանն /68 կգ/ ու Աշոտ Դամիելյանը /82 կգ/, իսկ 52 կգ քաշային կարգում հանդես եկեղ Մխիթար Մխիթարյանը՝ արծաթե: Այսպիսով՝ մեր հավաքականը հայրենիք է վերադառնում 8 բրոնզե և մեկ արծաթե մեդալով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: