
Մեր դիտարկմանը, որ այս առումով Ձեր տեսակետը տարբերվում է ՀԱԿ-ի տեսակետից, որովհետեւ ՀԱԿ այլ անդամները` Լեւոն Զուրաբյանը, Գուրգեն Եղիազարյանը, Լյուդմիլա Սարգսյանը ԲՀԿ-ի` ընտրակաշառք բաժանելու հետ կապված հարցերը փորձում են շրջանցել` պարոն Մակեյանը պատասխանեց. «Ես այն, ինչ որ իմ ընտրատարածքում տեսել եմ` «Բարգավաճը» ամենաշատն է բաժանել: Երեքի թեկնածուներն էլ եղել են` ե’ւ Հանրապետականը, ե’ւ ՕԵԿ-ը: 3-ի թեկնածուն էլ կար: Հանրապետությունում չի եղել մի ընտրատարածք, որ 3-ի թեկնածուներն էլ լինեն ու 3-ը հավասար մրցակցեն փող բաժանելու մեջ: Ամենաշատը բաժանել է «Բարգավաճը», դրա համար ինքն էլ հաղթել է»:
Մենք եւս մեկ անգամ ճշտեցինք` Ձեր դիտարկմամբ` ամենաշատ ընտրակաշառքը բաժանել է «Բարգավա՞ճը»` պարոն Մակեյանը պատասխանեց. «Դա իրականությունն է»:
Հիշեցնենք, որ Պետրոս Մակեյանը այս ընտրություններում մեծամասնականով առաջադրվել էր Արթիկի ու Մարալիկի տարածաշրջանն ընդգրկող թիվ 36 ընտրատարածքում: Նրա հետ պայքարում էին Մեղրաշենի գյուղապետ, ՕԵԿ-ական Հունան Պետրոսյանը, ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանն ու ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































