«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Հմայակ Հովհաննիսյանը «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, թե ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, ըստ էության, կոալիցիա կազմելու շուրջ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել։
Aravot. am-ի հետ զրույցում ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նախ նեղսրտեց, որ իրեն հարց տալիս մեկ այլ գործչի հայտարարությունն ենք բերում իբրեւ հիմնավորում, ապա հարցին, այնուհանդերձ, կոալիցիա կազմելու շուրջ արդեն առկա՞ է սկզբունքային համաձայնություն, ասաց. «Ես կարծում եմ, որ մենք գտնվում ենք քննարկումների փուլում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: