Իջեւանի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում վանաձորցի մոտ 30 տարեկան մի աղջկա նկատմամբ, ով Իջեւանում խարդախություներ է կատարել: Նա Իջեւանում 3, իսկ Ստեփանավանում ավելի քան մեկ տասնյակ խարդախություն է արել: Դեպքերից մեկով նա մի իջեւանցու համոզել է, որ կարող է վերջինիս համար շուկայականից կրկին էժան գնով բեռնատարի անվադողեր ճարել եւ դյուրահավատ քաղաքացուց վերցրել է 160 հազար դրամ: Կատարված խարդախությունների վերաբերյալ Իջեւանի ոստիկանությունում քաղաքացիներից հայտարարություններ են ստացվել, առաջիկայում կհարուցվի քրեական գործ: Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացանք,որ խարդախ աղջկա անձը հայտնի է, միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու համար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: