Լոնդոնի` ամառային եւ Սոչիի` ձմեռային օլիմպիական խաղերը Ռուսաստանի օլիմպիական պատվիրակության բոլոր անդամների, առաջին հերթին` ամենաբարձր պաշտոնյաների համար պետք է ոչ ալկոհոլային լինեն:
Մոսկվայի Սպիտակ Տնից այսպիսի հրաման արձակվել է 2010 թվականին Վանկուվերում Ռուսաստանի լիակատար ձախողումը հիշելով: Այն ժամանակ դրա համար պաշտոնաթող եղավ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Լեոնիդ Տյագաչովը:
Քչերը գիտեն, որ Վանկուվերում ռուսական նավթային ընկերություններից մեկի կազմակերպած երեկույթի ժամանակ երկու կեղծ բենզալցակայան էր գործել, որոնց լիցքավորման խողովակներից բենզինի փոխարեն առատորեն օղի եւ վիսկի էր հոսում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: