Թիվ 102 դպրոցի աշակերտների մասնակցությամբ ծեծկռտուքին ու փոխադարձ հայհոյանքին հավանաբար խուլիգանության հոդված կտրվի: «Դեպքը բացահայտվել է երեկ, գործով սկսվել է հետաքննություն: Դեպքը տեղի է ունեցել 1 տարի առաջ: Հայտնաբերվել են անձինք, գործին ընթացք է տրվել»,- այսօր «Նովոստի» ակումբում լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը:
Թե ինչու է մեկ տարի առաջվա դեպքը երեկ բացահայտվել, տիկին Դուրյանը նկատեց, որ սովորաբար նման դեպքերը թաքցնում են, մինչդեռ դպրոցի տնօրեններն ու մանկավարժները պետք է համագործակցեն Ոստիկանության հետ.« Պետք է մեզ ժամանակին տեղյակ պահեն, որպեսզի լուծում գտնենք, աշխատենք երեխայի հետ: Այստեղ միայն մեր աշխատանքը չէ: Սա նաեւ հոգեբանի, մանկավարժի աշխատանք է»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: