«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին եւ ակումբի սեփականատեր, շեյխ Մանսուրը նոր պայմանագրի հիմնական կետերը համաձայնեցրել են: Մնում են մի քանի մանրուքներ, որոնք հստակեցվելու են, երբ իտալացի մասնագետն ընտանիքի հետ վերադառնա արձակուրդից: Իսկ թե ծանր խաղաշրջանից հետո որտե՞ղ է հանգստանալու Մանչինին, հայտնի չէ: Սակայն արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նա Կորսիկա կղզում սեփական շքեղ հյուրանոց ունի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: