Իսրայելցի թոփ մոդել Բար Ռաֆաելային «Maxim» հանդեսը ճանաչել է տարվա աշխարհի գեղեցկուհի:
Ռաֆաելան ոչ միայն մարզիկներով ու սպորտով է հետաքրքրվում (նրա կուռքը Թել-Ավիվի «Մաքքաբի» բասկետբոլի թիմն է), այլեւ ինքն է սպորտով զբաղվում: Մասնավորապես, նա մարզվում է ուժային մարզաձեւերով: Եվ, գուցե, դա է պատճառը, որ «Վզնոց» ֆիլմի հեղինակները նրան հրավիրել են խաղալու Իսրայելի գաղտնի ծառայությունների գործակալի դերում, որի օգնությամբ ոչնչացվում է աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: