
Շարմազանովը նաեւ հայտարարեց, որ 2013թ. նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում առաջադրելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Լրագրողներից մեկի հարցին՝ այդ դեպքում ի՞նչ ճակատագիր է սպասվում 2008թ.-ին ստորագրված կոալիցիոն հուշագրի այն կետին, որով կոալիցիա կազմած ուժերը հայտարարել էին նաեւ 2013-ին նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց, թե այդ հարցը պետք է ԲՀԿ-ականներին ուղղել:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի համար ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարության անակնկալ լինել-չլինելու մասին հարցադրմանը, ապա Շարմազանովը պատասխանեց. «Քաղաքականության մեջ անակնկալներ չեն լինում: Պետք է բոլոր սցենարներն էլ հաշվարկվեն, անակնկալը քաղաքական կատեգորիա չէ»:
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում ԱԺ-ին եւ Կառավարությանը վերաբերող կադրային որոշումներ չեն կայացվել: ԱԺ փոխխոսնակ Շարմազանովը լրագրողներին միայն ասաց, որ ՀՀԿ-ն կստանձնի երկրի կառավարումը, կհամագործակցի նաեւ ՕԵԿ-ի հետ, քանի որ վերջինն արդեն հայտարարել է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու իր պատրաստականությունը: Խոսնակը շեշտեց նաեւ, թե անկախ դրանից, ՀՀԿ-ն շարունակելու է համերաշխությանն ու համագործակցությանն ուղղված իր քաղաքականությունը եւ պատրաստ է քննարկելու բոլոր այն առողջ առաջարկները՝ անկախ այն բանից, թե դրանք որ ճամբարից կհնչեն: ՀՀԿ-ն նաեւ շնորհակալություն հայտնեց ժողովրդին եւ քաղաքական ուժերին՝ քաղաքակիրթ ընտրապայքարի համար, եւ իր համար հպարտություն համարեց, որ ՀՀԿ-ն այդ ընտրություններում մեծամասնություն ստացավ:
Կարդացեք նաև
Ակնկալվում է, որ մոտ մեկ ժամից ՀՀԿ-ն հանդես կգա ավելի ընդգրկուն հայտարարությամբ:


















































