Aravor.am-ը այսօր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց` ինչպես է վերաբերվում իր` վարչապետ դառնալու մասին մամուլում շրջանառվող լուրերին: «Նման բան չի կարող լինել»,- ասաց պարոն Օհանյանը, որը մասնակցում էր ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի ավարտական միջոցառմանը: Մեր հաջորդող հարցին՝ մնում եք նախարարի պաշտոնո՞ւմ, պրն Օհանյանը պատասխանեց. «Կորոշի հանրապետության նախագահը»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: