Դերասան Տիգրան Ներսիսյանին զայրացնում են այն խոսակցությունները, թե դպրոցահասակների ագրեսիվ դրսեւորումները պայմանավորված են սերիալների նմանատիպ գործողությունների կրկնօրինակմամբ: «Ի՞նչ եք կարծում՝ 3-4 տարի առաջ այդպիսի դեպքեր չե՞ն եղել, սերիալները 4 տարի է մտել են դաշտ, դա կապել սերիալների հետ՝ ճիշտ չէ: Ինչո՞ւ չեն կապում մեր հասարակության, կյանքի, խնդիրների հետ, այն ինչ, որ կար մինչ սերիալները»,- Aravot.am-ին ասաց դերասանը:
Դերասանի համոզմամբ, վերջին շրջանում մեծ տարածում գտած իրար հայհոյող ու ծեծող աղջիկները սերիալներից առաջ նայել են հոլիվուդյան բազմաթիվ ֆիլմեր. «Որտեղ կանանց, աղջիկներին ցույց են տալիս ագրեսիվ, բռնություն կիրառող: Այստեղից է գալիս, ինչո՞ւ սերիալներին դիպչել ու ասել, թե սերիալներն են պատճառը: Որ չեն իմանում ինչ ասեն, ինչը պատճառ բերեն, իրական պատճառները բացահայտեն, սերիալները ափի մեջ են: «Կենտրոնով» Պետրոս Ղազարյանի բանավեճի շրջանակում բանավիճում են իրար հետ, քաղաքական գործիչները նստած ասում են՝ սերիալներն են պատճառը, այ Աստված ջան, երանի ձեր դարդ ու ցավը սերիալները լինեին »:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: