
Արմեն Պողոսյանը վստահեցրեց, որ առողջ սննդի առումով Թուրքիայի ու Իրանի հետ համեմատությամբ մեր երկիրը ավելի լավ վիճակում է: Նա խորհուրդ տվեց հատկապես ամռան սեզոնին սնվել բանջարեղենով, մրգով ու կաթնամթերքով:
Ասուլիսին ներկա Էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը չկարողացավ վիճակագրություն նշել, թե արագ սնունդը ինչ վտանգավոր հետեւանքներ է ունեցել մեր քաղաքացիների առողջության վրա, բայց հորդորեց խուսափել սննդի այդ տեսակից: Որպես բժիշկ նա խորհուրդ տվեց ցանկացած տիպի սնունդ ընդունել հանգիստ պայմաններում, քանի որ` «մարսողության ընթացքը ղեկավարվում է այլ նյարդային համակարգով, իսկ ակտիվության ընթացքը` այլ համակարգով: Աշխատեք սննդի մեջ օգտագործել դանդաղ ներծծվող ածխաջրեր պարունակող սնունդ, խորհուրդ չի տրվում քաղցը պաղպաղակով հագեցնել, իսկ ծարավը` գազավորված ըմպելիքներով, խմեք մաքուր ջուր: Աշխատավայրում սնվելու համար էլ տնից պատրաստի ուտելիք բերեք»:
Ինչ վերաբերում է լցնովի պաղպաղակներին, որի վաճառքն արդեն քանի տարի է՝ մասնագետները խստիվ արգելում են, սակայն մայրաքաղաքի փողոցներում, միեւնույն է, դրանք վաճառվում են, Արմեն Պողոսյանն ասաց.
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե խանութներում, սուպերմարքեթներում աղցանի վրա պիտանելիության ժամկետը մակնշված է 7 օր, այն դեպքում, երբ մասնագետները ահազանգում են, որ աղցանը 4 ժամ անց համարվում է հին, սպառողների իրավունքների այս խախտումը նկատե՞լ է ասոցիացիան, սպառողների պաշտպանը պատասխանեց. «Կան ջերմաստիճանային պայմաններ, նայած, թե ինչպես են պահվում այդ աղցանները: Այո, մենք զբաղվել ենք այդ հարցով եւ հայտնաբերել ենք ժամկետանց աղցաններ»:
Բայց թե որ ընկերության արտադրանքն է դա եղել, պարոն Պողոսյանն այդպես էլ չնշեց:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































