Կիսամիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի բռնցքամարտիկ Փոլ Ուիլյամսը Ատլանտայի մատույցներում իր մոտոցիկլետով սարսափելի վթարի է ենթարկվել:
30-ամյա մարզիկը շտապելիս է եղել եղբոր պսակադրության արարողությանը: Խուսանավելով կողքից ընթացող մեքենայից՝ Ուիլյամսը բախվել է ճանապարհի արգելապատնեշին եւ մեջքի վրա անհաջող ընկել ասֆալտին՝ լրջորեն վնասելով ողնաշարը. անշարժացել է մարմնի ամբողջ ստորին հատվածը: Մոտ օրերս Փոլ Ուիլյամսը վիրահատվելու է, սակայն բժիշկները նրան լիակատար ապաքինում չեն երաշխավորում՝ կանխատեսելով, որ նա այլեւս չի քայլի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: