
Մայիսի 31-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում առաջին նստաշրջանի առաջին օրը բացման հանդիսավոր նիստի է հավաքվելու մի Խորհրդարան, որի մեծամասնությունն ընտրված չէ Հայաստանի ժողովրդի կողմից, այլ ապօրինաբար ստացել է իր մանդատները ընտրակաշառքի համատարած բաժանման, ընտրողների ահաբեկման, լայնածավալ բազմակի քվեարկության արդյունքում: Ազգային Ժողովին այդ օրը ողջունելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը, որը նույնպես չի ընտրվել ազատ եւ արդար ընտրություններով:
Հայ Ազգային Կոնգրեսի պատգամավորական խմբակցությունը, ի նշան բողոքի` ժողովրդի նկատմամբ Սերժ Սարգսյանի ռեժիմի կատարված հանցագործությունների դեմ, չի մասնակցի առաջին նիստին:
Միեւնույն ժամանակ, վստահեցնում ենք, որ ակտիվորեն մասնակցելու ենք Ազգային Ժողովի աշխատանքներին եւ մեզանից կախված ամեն ինչ կանենք` Ազգային Ժողովի ամբիոնը ժողովրդավարական Շարժման հաղթանակին ծառայեցնելու համար»:


















































