«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդդիմություն կմնա՞, թե որոշ ժամանակ անց կրկին կոալիցիա կմտնի հարցին ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանը դժվարացավ պատասխանել ու չմեկնաբանեց այն լուրերը, թե ԲՀԿ-ն ընդդիմություն է ներկայանում` նախագահական ընտրություններին հօգուտ իշխանությունների ընտրազանգված հավաքելու համար: «Արդյոք նախընտրական այն խոստումները , որոնք տվել է ցանկացած կուսակցություն, որը ներկայացված էր Ազգային ժողովում, ավելի դյուրին է կատարել՝ լինելով իշխանությա՞ն մեջ, թե՞ ընդդիմության կամ կառուցողական դաշտում: Իսկ իմ կարծիքով, եթե իշխանական լծակներ կան, այս կամ այն սոցիալական ոլորտին վերաբերող լուծումները, կարծես թե , ավելի դյուրին են ենթակա լուծման»,- Aravot.am-ին ասաց պարոն Գեղամյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: