Երեկ ռուս-վրացական սահմանը հատելու պահին Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը ձերբակալել է ՀՀ քաղաքացի Գագիկ Գեւորգյանին։ Նա մեղադրվում է Վրաստանի սահմանը անօրինական ճանապարհով հատելու համար։ Պարզվել է, որ Գեւորգյանը մայիսի 24-ին Ռուսաստանից հատել է Աբխազիայի սահմանը եւ այցելել Սուխում: Հարուցվել է քրեական գործ։ Նշենք, որ Վրաստանը Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի սահմանները Ոուսաստանի կողմից հատելը անօրինական է համարում, եւ դրա համար մինչեւ երկու տարվա ազատազրկում է նախատեսված։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: