Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ, անազատության մեջ գտնվող Յուլիա Տիմոշենկոն կարող է որպես վկա հարցաքննվել 1996 թվականին պատգամավոր, ձեռներեց Եվգենիա Շերբանի սպանության գործով:
1996 թվականին Տիմոշենկոն գլխավորել է Ուկրաինայի միացյալ էներգետիկ համակարգը:
Յուլիա Տիմոշենկոն 2011 թվականի հոկտեմբերին դատապարտվել է7 տարվա ազատազրկման` Ռուսաստանի հետ 2009 թվականին գազի գնի վերաբերյալ պայմանագրեր կնքելիս պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Նախկին վարչապետը, սակայն, պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: