
ՀՀԿ անդամ Ռուսլան Բաղդասարյանի մանդատը փոխանցվեց Համբարձում Շահինյանին, Գագիկ Բեգլարյանի լիազորություններն էլ տրվեցին Հովհաննես Մկրտչյանին: ՀԱԿ-ի ցուցակից առաջադրված Հրանտ Բագրատյանի լիազորությունները փոխանցվեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանին, Լյուդմիլա Սարգսյանի լիազորությունները ՝ Նորիկ Եղիազարյանին՝ կրկին «Հանրապետություն» կուսակցությունից: Խաչատուր Քոքոբելյանի մանդատը փոխանցվեց «Հանրապետություն» կուսակցությունից Արտակ Զեյնալյանին, Լեւոն Զուրաբյանի մանդատը՝ Վահագն Խաչատրյանին, Ստեփան Դեմիրճյանի մանդատը փոխանցվեց Ռուբեն Թորոսյանին:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, թե Թորոսյանի կուսակցական պատկանելության առումով նշված է անկուսակցական՝ միաժամանակ նշագրված է ՀԱԿ-ի մաս կազմող «Հայոց հայրենիք» կուսակցությունը, հետո էլ հավելեց. «Երազանքը կատարվեց»:
Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը վերահաստատել է, որ հրաժարվելու է Երեւանի ավագանու մանդատներից:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































