ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Ազգային Միաբանության ղեկավար Արտաշես Գեղամյանը քվեարկեց ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի թեկնածության օգտին: Մի քանի տարի առաջ դժվար էր անգամ պատկերացնել, որ ընդդիմության երբեմնի լիդեր Արտաշես Գեղամյանը ոչ միայն կարող է հայտնվել ԱԺ-ում ՀՀԿ-ի ցուցակով, այլեւ կողմ քվերակել Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնում: Այս առթիվ զրուցեցինք ընդդիմության նախկին լիդերի հետ:
– Պարոն Գեղամյանը, մի քանի տարի առաջ կպատկերացնեի՞ք, որ հնարավոր է կողմ քվեարկեք Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը ԱԺ նախագահի պաշտոնում :
– – Իսկ 1945 թվականին Ճապոնիայի բնակչության որեւէ մեկը կպատկերացնե՞ր, որ 1946 թվականից Ճապոնիայի պաշտպանության հարցերը ստանձնելու են ամերիկացիները: Կյանք է, փոխվում է : – Կարծում եք` Հովիկ Աբրահամյանը մեր իրականության մեջ ԱԺ նախագահի լավագույն թեկնածո՞ւն էր :
– Ես իմ կարծիքները քվեարկությամբ եմ արտահայտել : Հարկ եղած դեպքում կարող եմ նաեւ հիմնավորել : Պարզապես իմ կողմից անհամեստություն կլիներ խմբակցության ղեկավարի ներկայացնելուց հետո ինչ-որ կարծիքներ հայտնել :
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: