Երեկ առավոտյան Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանը հրավիրել է իր աշխատակազմին, տեղեկացրել, որ հրաժարականի դիմում է գրել, շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար ու լքել մարզպետարանի շենքը: Առայժմ նրան կփոխարինի փոխմարզպետ, ՀՀԿ-ական Արտյուշա Ղուկասյանը, իսկ թե ով կլինի հաջորդ մարզպետը, պարզ կլինի առաջիկայում: Շրջանառվում են ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի, ԱԺ 5-րդ գումարման հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի անունները: Մեր տեղեկություններով՝ հաջորդ «հրաժարյալը» Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանն է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: