
Ըստ նրա, այնուամենայնիվ, եթե ԲՀԿ-ն առ այսօր չի տվել այն հարցի պատասխանը՝ նախագահական ընտրություններին գնալու է միասնակա՞ն, թե՞ ինքնուրույն թեկնածուով, նշանակում է, որ չի բացառվում, որ պաշտպանեն գործող նախագահին:
Հ. Հովհաննիսյանի կանխատեսմամբ. «ԲՀԿ-ի՝ ինքնուրույն թեկնածուով հանդես գալու համար կա երկու տարբերակ՝ փափուկ եւ կոշտ տարբերակ: Կոշտի դեպքում առաջադրվում է Ռոբերտ Քոչարյանը եւ այդ դեպքում իրականում գնալու է կոշտ մրցակցություն, իսկ փափուկ տարբերակը՝ առաջադրվում է Վարդան Օսկանյանը եւ այդ դեպքում ըստ էության լինելու է պայքար, բայց այդ պայքարում արդյունքները շատ ավելի կանխատեսելի են: Մտադիր է առաջադրվել Րաֆֆի Հովհաննիսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցը մշուշոտ է, դա նրանից է, որ կոնգրեսը կորցրեց իր քաղաքական մարտավարության նախաձեռնողականությունը: Ապավինելով ոչ թե սեփական անելիքների վրա, այլ քաղաքական դաշտում կնճիռների եւ բաժանարար գծերի առաջացման վրա, նա իր սեփական խաղից իրենց զրկում է ու հույսը դնում ուրիշի վրա: Անընդհատ պաս է խաղում»:
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանին կհաջողվի՞ նույն խաղաքարտը խաղացնել՝ հաշվի առնելով, որ նրան ժողովուրդը տեսել է, ճանաչում է՝ նա պատասխանեց. «Երկու անգամ միեւնույն ջուրը հնարավոր չէ մտնել: Բայց ասում են՝ մարդու բջիջները փոխվում են յուրաքանչյուր օր, ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին՝ նա տարիներ առաջ եւ հիմա տարբեր է: Այսօր հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ արձագանքներ կլինեն, բայց այսօր դա տարբերակներից մեկն է եւ այն նշմարվում է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































