Aravot.am-ի տեղեկություններով, վաղը կայանալիք «Ժառանգություն» կուսակցության համագումարում կվերանայվի կուսակցության վարչության կազմը: Թե հատկապես ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում՝ ճշտել չհաջողվեց: Կուսակցությունում այսօր բոլորը խուսափում էին վաղը կայանալիք համագումարի հետ կապված որեւէ հարցի պատասխանել կամ որեւէ մեկնաբանություն անել: Ինչ-որ բան ճշտելու մեր բոլոր փորձերն ավարտվում էին հետեւյալ նախադասությամբ. «Վաղը համագումարը կլինի, ի՞նչ որոշումներ կլինեն՝ ըստ այդմ էլ հետո կխոսենք, մեկնաբանություններ կանենք»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: