Պորտուգալացի մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի կամքով ակումբի հետ պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցնելու համար որպես փոխհատուցում լրացուցիչ կստանա 12 միլիոն ֆունտ ստերլինգ:
Մասնագետը թիմից հեռացվել է մարտ ամսին՝ թիմի ցույց տված անբավարար արդյունքների համար: Այսպիսով, Վիլաշ-Բոաշը ռուս միլիարդատիրոջից յոթ ամսում ստացել է 32 միլիոն ֆունտ ստերլինգ՝ «Պորտուից» դուրս գալու, «Չելսիում»՝ աշխատավարձի եւ ակումբից հեռացվելու համար փոխհատուցման տեսքով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: