ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ապագա կառավարության կազմի հետ կապված որեւէ հարց չի քննարկվել, բայց հավանական է, որ մոտ օրերս իրենց պաշտոններում կվերանշանակվեն արտաքին գործերի, պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարները: Մնացյալ նախարարների հարցը կքննարկվի օրենքով սահմանված կարգով:
Էդուարդ Շարմազանովը հավանական համարեց լրագրողների ենթադրությունը, թե ՀՀԿ քվոտայով նախարար նշանակված անձինք կպաշտպանեն իրենց պաշտոնները: ՕԵԿ-ը, ինչպես հայտնի է՝ այս կառավարությունում կունենա երեք նախարարական պորտֆել:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նախարարությունների բաժանման հարց չի քննարկվել: Խոսակցություններ կան, թե տրոհվելու է ոստիկանությունը:
Խոսելով 2013 թվականի նախագահական ընտրությունից, Շարմազանովն ասաց, որ դրանից հետո ձեւավորվելիք կառավարության հարցը կքննարկվի իր ժամանակին եւ վստահություն հայտնեց, որ Սերժ Սարգսյանը հաղթելու է այդ ընտրությունում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: