Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Մարկոս Պիզելիին ակումբի երկրպագուները ճանաչել են մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
«Կուբանի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հարցմանը մասնակցած կայքի 1803 օգտատերերից 41,9 %-ը քվեարկել է Պիզելիի օգտին: Նրան հաջորդում են մրցաշրջանում «Կուբանի» լավագույն ռմբարկու Լասինա Տրաորեն՝ 26,3 % եւ դարպասապահ Ալեքսանդր Բելենովը՝ 14,1 %:
Մարկոս Պիզելին «Կուբանի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվում է երկրորդ անգամ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: