«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կոալիցիա չկազմելու պատճառով հրաժարական է ներկայացրել նաեւ Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը: Henaran.am-ի տեղեկություններով, մարզպետի պաշտոնում ամենայն հավանականությամբ նշանակվելու է Վայքի քաղաքապետ , Հանրապետական Հարություն Սարգսյանը:
Նշենք, որ արդեն հայտնի է նաեւ Գեղարքունիքի նոր մարզպետի անունը: Այդ պաշտոնում նշանակվելու է ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: