Հունիսի 5-ին ժամը 12-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 10-րդ թողարկումը:
Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը եւ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Քննարկման թեման է սահմանային վերջին միջադեպը եւ դրա հնարավոր հետեւանքները:
Նրանց հարցեր կարող եք ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: