Իզմիրի տնտեսական համալսարանի զանգվածային հաղորդակցության ֆակուլտետի դասախոս, ազգությամբ թուրք Այսուն Աքանը «Լրատվամիջոցների դերը հայ-թուրքական հարաբերությունների արդի փուլում» թեմայով կլոր սեղանի ժամանակ ներկայացրեց թուրքական լրատվամիջոցներում իրականացրած մոնիթորինգի արդյունքները: Աքանը խոսելով թուրքական մամուլում Հայաստանի կարեւորության մասին, նշեց. «Հրանտ Դինքը, 1915 թվի ցեղասպանությունն ու հայը շատ կարեւոր խնդիրներ են եղել Թուրքիայում, սակայն օրակարգի ամենագլխավոր հարցերը դրանք չեն մամուլում, ու քիչ տեղ են զբաղեցնում: Չեմ կարծում, որ թուրքական մամուլում առաջին տեղը պետք է գրավեն հենց այս հարցերը»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: