
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Գագիկ Ծառուկյանի արդեն նախկին մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հայտարարություն էր տարածել, որ հրաժարվում է այդ պաշտոնից:
Նկատենք նաեւ, որ վերջերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Խաչիկ Գալստյանը հետընտրական շրջանում հանդիպումներ է ունեցել նախագահական նստավայրում ու ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել:
Իր հրաժարականի իրական պատճառների մասին Խաչիկ Գալստյանը լռում է: Նրան ուղղված մեր բոլոր հեռախոսազանգերը անպատասխան են մնացել:
Կարդացեք նաև
Խ. Գալստյանի՝ մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարվելը անակնկալ է եղել նաեւ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի համար: Այդ մասին, վերջինս ասաց մեզ հետ հեռախոսազրույցում եւ հրաժարվեց որեւէ մեկնաբանություն անել, քանի դեռ ինքը չի հանդիպել Գալստյանի կամ կուսակցության ղեկավարի հետ եւ չի պարզել հրաժարականի պատճառները:
Aravot.am-ը Տիգրան Ուրիխանյանին խնդրեց մեկնաբանել Գալստյանի հրաժարականը: Վերջինս ասաց. «Դա թող մեկնաբանի նա, ով որ կլինի մամուլի խոսնակ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































