Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը պատասխանել է իրեն բաց նամակով դիմած քաղաքացիներին

Հունիս 06,2012 18:12 Share

Երեւանի Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա, Ավագ Պետրոսյան փողոցների հարգելի բնակիչներ,

ի պատասխան ինձ հասցեագրված ձեր բաց  նամակի նախ ուզում եմ եւս մեկ անգամ հավաստիացնել, որ, անկախ հնչող տեսակետներից եւ տարածվող ստահոդ լուրերից, ես որեւէ առնչություն չունեմ ձեր նշած հասցեում կատարվող ոչ շինարարության, ոչ էլ այն իրականացնող ընկերության հետ:

Կիսելով ձեր մտահոգությունները` հայտնեմ, որ ձեր նամակի մասին տեղեկանալուց անմիջապես հետո դրանում  բարձրացված խնդրի շուրջ հանգամանալից զրուցել եմ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, ով տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել ձեր ներկայացուցիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակը, եւ ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն:

Իմ կողմից հավաստիացնում եմ, որ հետեւելու եմ իրադարձությունների զարգացմանը:

https://www.parliament.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930