Վերջերս ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո Տավուշի մարզում ուժեղացվել է Ադրբեջանի հետ սահմանների պաշտպանությունը: Մեր տեղեկություններով՝ մարզի սահմանապահները ներկայումս ծառայություն են իրականացնում ուժեղացված ռեժիմով:
Հունիսի 7-ին Տավուշի մարզի սահմանագոտի է ժամանել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը ծանոթացել է սահմաններում տիրող վիճակին:
Նշենք, որ անվտանգության նկատառումներով հունիսի 6-ից փակ է Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը, միջպետական ճանապարհով երթեւեկողները ստիպված են անցնել լեռնային տեղանքով ձգվող, Հարսնաքարի շրջանցիկ ճանապարհով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: