
Ալեքսանդր Արզումանյանը նաեւ նկատեց. «ԲՀԿ-ն դեռ չի ունեցել հնարավորություն՝ հստակ արտահայտելու, այնուամենայնիվ, աշխատելու է ընդդիմադի՞ր դաշտում, թե՞ իշխանական: Ըստ ԱԺ կանոնակարգի, ԲՀԿ-ն նիստի ժամանակ պետք է հայտարարությամբ հանդես գա: Նիստը կլինի՝ կտեսնենք»: Այլ մեկնաբանությւոններ Ալեքսանդր Արզումնյանն այս թեմայով չի անում, գերադասում է սպասել, տեսնել ԲՀԿ-ի հետագա պահվածքը, այլ ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության աստիճանը. «Նախընտրական փուլում ԲՀԿ-ի պատգամավորները դիմել են ՍԴ, այլ պատգամավորների հետ՝ ընտրացուցակների հարցով: Նման հարց եղել է չորրորդ գումարման ԱԺ-ի օրակարգում: Վստահ եմ, որ հինգերորդում էլ կլինի. այ այդ ժամանակ՝ կուսակցությունը, որն ամիսներ առաջ դիմել էր ՍԴ, կպաշտպանի՞ այդ նախաձեռնությունը, թե՞ ոչ: Դա շատ հետաքրքիր հարց է, պատգամ՝ ապագա գործողությունների համար»:
Դիտարկմանը՝ խոշոր գործարարը կարո՞ղ է ընդդիմադիր լինել, բանախոսը հակադարձեց, որ ինքը խոշոր գործարար երբեք չի եղել, բայցեւ հարցի ենթատեքստում էլ արձանագրեց, որ հայաստանյան բիզնես-միջավայրը հնարավորություն չի տալիս՝ լինել շատ սկզբունքային ընդդիմադիր եւ պահել բիզնեսը: Եվ քանի որ մեզ հոգեհարազատ է ռուսաստանյան մոդելը՝ մատնացույց արեց ՌԴ ամենախոշոր գործարարին՝ Խոդորկովսկուն, ով արդեն քանիչ տարի է սեփական երկրում բնակվելու հնարավորություն չունի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































