Մոսկվայի Պաշկովի տանը մեկնարկած շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի ավանդական հուշամրցաշարի հիմնական փուլի առաջին պարտիայում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային: Ռաջաբով-Տոմաշեւսկի, Մորոզեւիչ-Կարուանա, Գրիշչուկ-Մաքշեյն պարտիաներն ավարտվեցին առաջինը նշված շախմատիստների առավելությամբ եւ միայն Կարլսեն-Կրամնիկ դիմակայությունը ոչ-ոքի ավարտվեց:
Այսօր, երկրորդ տուրում Արոնյանը սեւերով խաղում է Տոմաշեւսկու հետ: Մյուս զույգերն են՝ Մորոզեւիչ-Կարլսեն, Կրամնիկ-Գրիշչուկ, Մաքշեյն-Ռաջաբով, Կարուանա-Նակամուրա: Աշոտ ՀԱԼՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: