Բուլղարիայի Զոլոտիյե Պեսկի առողջարանային քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի մեծ օփենում, որին մասնակցող 224 շախմատիստներից 57-ը գրոսմայստեր է, Հայաստանի ազգային հավաքականի անդամ Տիգրան Լ. Պետրոսյանը եւս երեք հոգու հետ հինգ հնարավորից վաստակել է 4,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Քսան շախմատիստներ իրենց անվան դիմաց գրանցել են 4,0 միավոր: Նրանց մեջ են Ավետիք Գրիգորյանը (17-րդ տեղ), Կարեն Գրիգորյանը (19-րդ) եւ Վլադիմիր Հակոբյանը (24-րդ): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: