Պլզենի «Վիկտորիան», որ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում անցած տարի հաղթել էր Երեւանի «Փյունիկին», հետաքրքրված է Հայաստանի բազմակի չեմպիոն թիմի եւ ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանով: Այս մասին տեղեկացնում է «Regnum» գործակալությունը եւ ավելացնում, որ ավելի վաղ Մալաքյանի ծառայություններով հետաքրքրված եղել է ուկրաինական «Գովերլա-Զակարպատյե» ակումբը, որը տեղափոխվել է Ուկրաինայի պրեմյեր լիգա:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: