Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժեղ քամուց ավերածություններ են եղել Կապանի Ներքին Խոտանան գյուղում

Հունիս 10,2012 16:18

 Երեկ գիշերը Կապանի տարածաշրջանի Ներքին Խոտանան գյուղում ուժեղ քամու եւ հորդառատ անձրեւի հետեւանքով բավականին վնասներ եւ ավերածություններ են եղել գյուղական համայնքում:

Ներքին Խոտանանի համայնքի ղեկավար Կլիմենտ Զաքարյանի հաղորդմամբ` ուժեղ քամուց եւ դրան զուգահեռ տեղացող հորդառատ անձրեւից եւ սելավներից փլվել են գյուղի բնակիչներ Ռաֆիկ Զաքարյանի եւ Արտաշես Ավետիսյանի տների տանիքները, քամին քշել-տարել է նաեւ գյուղի ակումբի շենքի տանիքը, քանդել ճանապարհները:  «Դեռեւս երեկ երեկոյան գյուղում ուժեղ կարկուտ սկսվեց, իսկ գիշերվա ժամը 2-ի սահմաններում` հորդառատ անձրեւ եւ ուժեղ քամի: Ես  չեմ հիշում, որ երբեւէ նման իրավիճակ լիներ գյուղում: Մեկ ամիս առաջ նորոգված գյուղի ներհամայնքային ճանապարհներն են քանդվել, այդ 2 ընտանիքների տներում եղած բոլոր իրերն ամբողջությամբ ջրի ու ցեխի մեջ են թաղվել, գյուղի կենցաղի ու ակումբի շենքերի տանիքներն են փլվել, մայիսի 23-ին էլ ուժեղ կարկուտից 100 տոկոսով վնասվել են գյուղի այգիները, փչացել է եղած բերքը, բանջարաբոստանային ցանքատարածություններն ու խոտհարքները», – ասում է Ն. Խոտանանի գյուղապետ Կլիմենտ Զաքարյանը:

Գիշերվա ավերածությունների հետեւանքով Կապանի տարածաշրջանի այս գյուղում, ըստ պատասխանատուների, մարդկային տուժածներ չկան:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930