ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի շրջանակներում Թուրքիա այցելելու հանգամանքը քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի համար, վկայում է թուրք-ամերիկյան հարաբերությունների նոր մակարդակի մասին: «Թուրք-ամերիկյան հարաբերությունները դեռեւս լարված են եւ բարդ, բայց տեսնում ենք որոշակի բարելավումներ, որոնք պայմանավորված են Սիրիայով եւ Իրանով»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետը: Այն, որ Թուրքիան ակտիվորեն ռազմականացնում ու զինամթերք է ապահովում Սիրիայի ապստամբներին, ծառայում է նաեւ ԱՄն-ի շահերին: Պարոն Կիրակոսյանը նկատեց, որ եթե Ռուսաստանը շարունակի Ասադի կառավարությանը զինամթերք մատակարարել, շահերի բախում կունենա Թուրքիայի հետ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: