
Ըստ Էդուարդո Լորենցո Օչոայի՝ «ԵՄ քաղաքական ընտանիքները բավականին ակտիվ են Բելառուսում, չնայած նրանց մեծամասնությունը տարբերվում է անդամակցության առումով»:
Խոսելով ԵՄ քաղաքական ընտանիքների ինտեգրումից, Էդուարդո Լորենցո Օչոան նշեց, որ ԵՄ-ի ազգային ղեկավարները եւ ԵՄ կառույցների մեծ մասի համապատասխան պաշտոնյաները իրենց ազգային կուսակցությունների միջոցով ԵՄ քաղաքական ընտանիքներին անդամակցած անձինք են:
ԵՄ քաղաքական կուսակցությունները Եվրոպական խորհրդարանում իրենց քաղաքական խմբերի հետ համագործակցելով, պատասխանատու են քաղաքական ուղենիշերի եւ կոմնորոշումների մշակման համար, որոնցով Եվրոպական միությունն առաջնորդվում է 5 տարի շարունակ:
Կարդացեք նաև
Հայկական կուսակցությունների համար առավելությունների մասին խոսելիս էլ Էդուարդո Լորենցո Օչոան ասաց. «Նախեւառաջ ԵՄ քաղաքական ընտանիքի անդամները աջակցություն են ցուցաբերում թրեյնինգների, փորձագիտության ձեւով, որպեսզի ներքին կառուցվածքները բարելավեն, նաեւ աջակցում են այն առումով, թե ինչպես երիտասարդական ճյուղերը զարգացնեն, ցանցեր ձեւավորեն, եւ ի վերջո՝ ցույց են տալիս , թե ինչպես պետք է բարելավել կայուն քաղաքական պլատֆորմը: Իհարկե այն պետք է լինի համահունչ՝ ԵՄ-ի քաղաքական ընտանիքի ուղեցույցերի հետ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































