«Ա1+»-ը պատրաստ է տրամադրել 50000 դրամը, որը դատարանի այսօրվա որոշման արդյունքում Մաշտոցի պուրակի ակտիվիստ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը պարտավորված է վճարել ոստիկանությանը։
Չնայած Սերժ Սարգսյանի՝ «Տարոն ջան, գեղեցիկ չէ» արտահայտությունից հետո՝ պուրակի կրպակները ապամոնտաժվել են, սակայն Վարչական դատարանը փաստացի դատապարտում է բնապահպաններին իրենց պայքարի՝ մասնավորապես ապրիլի 15-ին ապամոնտաժման փորձերի համար։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: